Կուադիո Կոնեն կարող է փոխել ակումբային գրանցումը

«Ռոմայի» կենտրոնական կիսապաշտպան Կուադիո Կոնեն հայտնվել է ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Corriere della Sera-ն։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական գրանդը ցանկանում է ձեռք բերել 23-ամյա կիսապաշտպանին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Միաժամանակ նշվում է, որ «Ռոման» չի ծրագրում բաց թողնել իր խաղացողին։

Ընթացիկ մրցաշրջանում Կոնեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, դարձել երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը «Ռոմայի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը, ըստ Transfermarkt-ի՝ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։