«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել ուկրաինացի կիսապաշտպանին

Ուկրաինայի հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Գեորգի Սուդակովը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։ Այս մասին սոցցանցերի միջոցով հայտնել է ինսայդեր Բեն Ջեյքոբսը։

Աղբյուրի համաձայն՝ ուկրաինացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»: «Ծեր սինյորան» ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ է արել։

«Շախտյորի» հետ բանակցությունները շարունակվում են։ 22-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 32 միլիոն եվրո։

Սուդակովի և «Շախտյորի» միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2028 թվականի վերջին։ Ուկրաինայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 24 հանդիպում, դարձել 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։