Ուիլյամ Սալիբան խաղային անկու՞մ է գրանցում

«Արսենալի» կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբան իր կարիերայի լավագույն շրջանը չի անցկացնում։

Ըստ WhoScored-ի՝ 24-ամյա ֆրանսիացին իր վերջին երեք հանդիպումներում երկու գոլային սխալ է թույլ տվել՝ ավելի շատ, քան նախորդ 126 հանդիպումներում:

Այս մրցաշրջանում Սալիբան բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման և դարձել երկու գոլի հեղինակ։

Հաջորդ հանդիպումը «Արսենալը» կանցկացնի ՊՍԺ-ի դեմ ապրիլի 29-ին։