Հայտնի է դարձել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի դիրքորոշումը թիմի հարձակվող Պաու Վիկտորի նկատմամբ։
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, գերմանացի մասնագետը հույսը դնում է Վիկտորի վրա և չի ծրագրում վաճառել նրան։
Աղբյուրի համաձայն՝ դեռ հունվարին Ֆլիկը ակումբի մարզական տնօրեն Դեկուին հանձնարարել էր մերժել հարձակվողի ցանկացած առաջարկ։
Այս մրցաշրջանում 23-ամյա Վիկտորը բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 24 հանդիպման, դարձել երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։