Հանս-Դիտեր Ֆլիկը հանձնարարել է մերժել հարձակվողի համար ստացած ցանկացած առաջարկ

Հայտնի է դարձել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի դիրքորոշումը թիմի հարձակվող Պաու Վիկտորի վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, գերմանացի մասնագետը հույսը դնում է Վիկտորի վրա և չի ծրագրում վաճառել նրան։ Աղբյուրի տեղեկություններով՝ դեռ հունվարին Ֆլիկը ակումբի մարզական տնօրեն Դաքին հանձնարարել է մերժել հարձակվողի համար ցանկացած առաջարկ։

Այս մրցաշրջանում 23-ամյա Վիկտորը բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 24 հանդիպման, դարձել երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Հարձակվողի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը: Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են հինգ միլիոն եվրո: