«Լիվերպուլի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան կարող է հեռանալ ակումբից ընդամենը մեկ տարի անց։
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, Կիեզան ցանկանում է այս ամառ վերադառնալ Ա Սերիա։ Նրանով հետաքրքրված են «Ռոման», «Ինտերը» և «Նապոլին»։
«Լիվերպուլը» Ֆեդերիկո Կիեզային ձեռք է բերել «Յուվենտուսից» նախորդ տարվա օգոստոսին՝ տրանսֆերի համար վճարելով 12 միլիոն եվրո։ 27-ամյա խաղացողի ներկայիս արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 18 միլիոն եվրո։