Ֆեդերիկո Կիեզան կարող է հեռանալ «Լիվերպուլից»

«Լիվերպուլի» ֆուտբոլիստ Ֆեդերիկո Կիեզան կարող է հեռանալ ակումբից ընդամենը մեկ տարի անց:

Իտալացին այդպես էլ չհայտնվեց «կարմիրների» մեկնարկային կազմում՝ անցկացնելով ընդամենը 12 հանդիպում ողջ մրցաշրջանում:

Ինչպես հայտնում է Calciomercato-ն, Կիեզան ցանկանում է հաջորդ ամառ վերադառնալ Սերիա Ա: Նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ռոման», «Ինտերը» և «Նապոլին»:

«Լիվերպուլը» նախորդ տարվա օգոստոսին «Յուվենտուսից» ձեռք բերեց Ֆեդերիկո Կիեզային՝ 12 միլիոն եվրոյի դիմաց: 27-ամյա խաղացողի ներկայիս արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 18 միլիոն եվրո: