2012 թվականին Էդեն Ազարը կարող էր հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է 2012 թվականին «Լիլից» բելգիացի հարձակվող Էդեն Ազարին ձեռք բերելու մտքից՝ խաղացողի գործակալ Ջոն Բիկոյի ֆինանսական պահանջների պատճառով։

Ինչպես հայտնում է The Times-ը, «կարմիր սատանաները» պայմանավորվել են ակումբի հետ տրանսֆերային արժեքի և խաղացողի պայմանագրի մանրամասների շուրջ՝ բոլոր բոնուսներով, սակայն ֆուտբոլիստի ներկայացուցիչը խնդրել է հավելավճար վճարել պաշտոնական գործարքից դուրս։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է նման պայմաններից և Դորտմունդի «Բորուսիայից» պայմանագիր է կնքել ճապոնացի Սինձի Կագավայի հետ։

Էդեն Ազարն իր հերթին տեղափոխվել է «Չելսի» 2012 թվականի ամռանը, որտեղ անցկացրել է 352 հանդիպում, դարձել 110 գոլի և 88 գոլային փոխանցման հեղինակ։