Էդի Հոուն վերադարձել է իր աշխատանքին

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հոուն հոսպիտալացվելուց հետո վերադարձել է իր պարտականություններին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ապրիլի սկզբին մասնագետը հոսպիտալացվել էր Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից առաջ (4-1)։ 47-ամյա մասնագետի մոտ թոքաբորբ էր ախտորոշվել։

33 խաղից հետո «Նյուքասլը» 59 միավորով 5-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։