«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ ակումբից։
Ինչպես հայտնի է դարձել The Times-ին, հարձակվողը դժգոհ է «Չելսիում» իր դիրքից, ուստի ամռանը կդիտարկի կարիերան շարունակելու բոլոր տարբերակները։
Նշվում է, որ «Չելսին» դեռ վերջնական որոշում չի կայացրել հարձակվողին վաճառելու վերաբերյալ, սակայն ակումբը դեռ հակված է նրանից բաժանվելու։
Transfermarkt-ի տեղեկություններով՝ 27-ամյա հարձակվողի արժեքը կազմում է 45 միլիոն եվրո։