Քրիստոֆեր Նկունկուն կարող է հեռանալ «Չելսիից»

«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ ակումբից։

Ինչպես հայտնում է The Times-ը, հարձակվողը դժգոհ է «Չելսիում» իր դիրքից և, հետևաբար, ամռանը կքննարկի կարիերան շարունակելու բոլոր տարբերակները:

Նշվում է, որ «Չելսին» դեռ վերջնական որոշում չի կայացրել հարձակվողին վաճառելու վերաբերյալ, սակայն ակումբը դեռ հակված է նրանից բաժանվելու:

Հիշեցնենք, որ Նկունկուն չի ընդգրկվել «Չելսիի» վերջին «Ֆուլհեմի» դեմ խաղի հայտացուցակում։