«Չելսիի» կենտրոնական կիսապաշտպան Անդրեյ Սանտուշը, ով վարձավճարով հանդես է գալիս Ստրասբուրգում, կարող է կարիերան շարունակել «Արսենալում»։ Այս մասին հայտնում է CaughtOffside-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սանտուշը վստահ չէ, թե արդյոք պետք է վերադառնա «Չելսի» վարձակալությունից հետո։ Այս ֆոնին շատ ակումբներ ակտիվացել են, այդ թվում՝ «Արսենալը»: Նշվում է, որ 20-ամյա Սանտուշը շուկայում հասանելի կլինի հաջորդ ամառ 45-50 միլիոն եվրոյով, սակայն կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են ոչ միայն «զինագործները», այլ նաև «Թոթենհեմը», «Նյուքասլը», ՊՍԺ-ն և «Միլանը»:
Ընթացիկ մրցաշրջանում Սանտոսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։