Կառլո Անչելոտտի․ «Հիմա դա խենթություն է թվում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին «Խետաֆեի» դեմ խաղից հետո (1-0) խոսել է Արդա Գյուլերի խաղի մասին։ 20-ամյա թուրքի դիպուկ հարվածը Լոս Բլանկոսին հաղթանակ բերեց Լա Լիգայի 33-րդ տուրում։

«Գյուլերը ցուցադրում է փլեյմեյքերի ակնառու որակներ: Ապագայում մենք կարող ենք նրան օգտագործել որպես հենակետային կիսապաշտպան, բայց հիմա դա խենթություն է թվում:

Նա չունի ֆիզիկական ուժ մենամարտերում հաղթելու համար, բայց ունի շատ այլ որակներ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Արդա Գյուլերը անցկացրած 36 խաղում դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: