«Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեշը պատասխանել է այն հարցին, թե ում է համարում պատմության լավագույն ֆուտբոլիստը։
«Ես խաղացել եմ Մեսսիի, Ռոնալդուի և Նեյմարի դեմ․․․ Ես ընտրում եմ Մեսսիին»,- ասել է Գիմարաեշը TNT Sports-ին տված հարցազրույցում։
Մեսսին «Բարսելոնայի» սան է, որտեղ նա խաղացել է մինչև 2021 թվականը։ Հետագայում արգենտինացին խաղացել է ՊՍԺ-ում, իսկ 2023 թվականին տեղափոխվել է «Ինտեր Մայամի»։ Իր կարիերայի ընթացքում 37-ամյա Մեսսին ութ անգամ նվաճել է «Ոսկե գնդակը»։