«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիստերը մեկնաբանել է իր նկատմամբ Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունը։
«Ես կարդում եմ լուրերը և լսում եմ ասեկոսեներ, բայց կարևորը ներկան է։ Նույնիսկ եթե ակումբը ցանկանում է ինձ, ես կարող եմ վատ խաղ անցկացնել հանգստյան օրերին, և նրանք կկորցնեն հետաքրքրությունը»,- ասել է Մակալիստերը TyC Sports-ին տված հարցազրույցում։
Ֆուտբոլիստը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2023 թվականի ամռանից՝ «Բրայթոնից» տեղափոխվելուց հետո։ Այս մրցաշրջանում արգենտինացի կիսապաշտպանը անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։