Հայտնի է Վինիսիուսի ապագան «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը չի հեռանա մադրիդյան գրանդից և կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ ևս երկու-երեք տարով։ Այս մասին հայտնում է իսպանական El Larguero-ն։

Աղբյուրի համաձայն, բրազիլացի վինգերն անտեսել է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու հերթական շահավետ առաջարկը և որոշել է մնալ իսպանական ակումբում։

Նշվում է, որ սաուդցիները դեռ հույս ունեն իրականացնել այս խոշոր տրանսֆերը, որն աննախադեպ կլինի տրանսֆերային գումարի ու աշխատավարձի առումով։

Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։

Transfermarkt-ը բրազիլացու արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։