Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսին սպառնում է երկու տարվա որակազրկում։ Այս մասին հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն։
Նշվում է, որ հարձակվողը ներգրավված է մի քանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբների ձեռքբերման մեջ ALL Agenciamento Esportivo ընկերության միջոցով, որը ղեկավարում են նրա հայրը և նրա գործակալ Տասիլո Սոարեսը։
Նման գործարքները կարող են շահերի պոտենցիալ բախում ստեղծել՝ հաշվի առնելով, որ Վինիսիուսը դեռ ակտիվ ֆուտբոլիստ է։
Այդ կապակցությամբ ապրիլի 7-ին բրազիլական Tiberis Holding do Brasil ընկերությունը բողոք է ներկայացրել ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի Քննչական պալատ՝ ֆուտբոլիստին մինչև երկու տարով որակազրկելու խնդրանքով։
Բանն այն է, որ Tiberis Holding do Brasil-ի սեփականատերը իտալացի Վիլի Ֆրանսեսն է, և նրա ընկերությանը պատկանում է Atlético de São João del Rey-ի բաժնետոմսերի 16,5%-ը և ցանկացել է օգտվել բաժնետոմսերի վերահսկման առաջին մերժման իրավունքից։
Բայց բաժնետոմսերը վաճառվեցին անմիջապես ALL-ին, ինչի արդյունքում Tiberis-ը դուրս եկավ գործարքից, և Վինիսիուսի հետ կապված ընկերությունը ստանձնեց գործառնական վերահսկողությունը։ Տիբերիսը որոշեց այս գործը հասցնել միջազգային հարթության։