Թոմաս Մյուլերի պատասխանը «Ֆիորենտինային»

Հարձակվող Թոմաս Մյուլերն, ով մրցաշրջանի ավարտից հետո կլքի Մյունխենի «Բավարիան», կարող էր տեղափոխվել Իտալիայի առաջնություն։ Այս մասին հայտնել է ինսայդեր Քրիստիան Ֆալկը։

Ըստ աղբյուրի՝ փորձառու գերմանացու ծառայություններով հետաքրքրված էր «Ֆիորենտինան»: Իտալական ակումբը առաջարկ է արել Մյուլերին, սակայն Թոմասը հրաժարվել է միանալ «մանուշակներին»։

35-ամյա հարձակվողը «Բավարիայում» հանդես է գալիս 2009 թվականի հուլիսից, Մյուլերն այս ամառ կդառնա ազատ գործակալ։