Հայտնի են դարձել այն կիսապաշտպանների անունները, որոնց ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդը» կազմել է երկու կիսապաշտպանների ցուցակը, որոնց ցանկանում է ձեռք բերել այս ամառ, հայտնում է TEAMtalk-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցակում ընդգրկվել են «Քրիստալ Փելասի» 21-ամյա կիսապաշտպան Ադամ Ուորթոնը և «Նյուքասլի» 27-ամյա կիսապաշտպան Բրունո Գիմարաեշը։

Նշվում է, որ «կարմիր սատանաների» համար չափազանց դժվար կլինի պայմանագիր կնքել նշված խաղացողների հետ՝ նրանց բարձր գնի և եվրոպական այլ թոփ ակումբների հետ մրցակցության պատճառով։ Միաժամանակ մանկունիանցիները մտադիր են ամռանը վաճառել կիսապաշտպաններ Քրիստիան Էրիկսենին ու Կազեմիրոյին։

Այս մրցաշրջանում Ուորթոնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում, որոնցում կատարել է մեկ գոլային փոխանցում։ Գիմարաեշը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, որոնցում խփել է չորս գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։