Սերխիո Ագուերոն խոսել է Խաբի Ալոնսոյի՝ Մադրիդի «Ռեալում» հնարավոր նշանակման մասին:
«Ես այնպիսի զգացում ունեմ, որ Խաբի Ալոնսոն վաղ թե ուշ կգլխավորի Մադրիդի «Ռեալը»։ Չգիտեմ, թե կոնկրետ երբ, բայց կարծում եմ հենց նա կգլխավորի «Ռեալը»: Բայց հիշեք նրա անցյալը Մադրիդում որպես խաղացող և մեծ աշխատանքը, որ նա արել է Բունդեսլիգայում, ես կարծում եմ, որ դա ճակատագիր է»,- Stake.com-ին ասել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին խաղացողը: