ՊՍԺ-ն ռեկորդ է սահմանել թոփ-5 լիգաներում

Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրի հետաձգված խաղում ՊՍԺ-ն ոչ-ոքի խաղաց «Նանտի» հետ։

Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։

ՊՍԺ-ն եվրոպական թոփ-5 լիգաների թիմերի միջև արտագնա անպարտելիության ամենաերկար շարքի ռեկորդ սահմանեց։

Փարիզցիների անպարտելի արտագնա շարքը Լիգա 1-ում հասել է 39 հանդիպման (30 հաղթանակ, 9 ոչ-ոքի)։

Նախորդ ռեկորդը պատկանում էր «Միլանին», որը 1991-ից 1993 թվականներին 38 հանդիպում անցկացրեց անպարտելի արտագնա խաղում։