Պրեմիեր Լիգայի` ամենից շատ ֆինանսական կորուստներ կրած թիմերը

Լոնդոնի «Չելսին» Պրեմիեր Լիգայի տրանսֆերային շուկայում վերջին 6 տարվա ընթացքում ամենամեծ ֆինանսական կորուստներն է կրել։

Այս մասին հայտնում է CIES Football Observatory-ն։ Ըստ աղբյուրի՝ «Չելսին» նշված ժամանակահատվածում կորցրել է 949 միլիոն եվրո։ Հաջորդը «Մանչեսթեր Յունայթեդըն» է (- 543 միլիոն) և «Թոթենհեմը» (- 427 միլիոն): «Արսենալի» կորուստները կազմել են 302 միլիոն (վեցերորդ տեղ), «Լիվերպուլին»՝ 178 միլիոն (տասներորդ տեղ), «Մանչեսթեր Սիթիին»՝ (53 միլիոն)։

Ցուցակի միակ թիմերն են «Էվերթոնը» և «Լեսթեր Սիթին», որոնք ունեն դրական մնացորդ (85 և 22 միլիոն համապատասխանաբար):