Պեպ Գվարդիոլա․ «Մենք խաղացինք նույն նվիրվածությամբ, ինչպես նախկինում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» դեմ խաղում տարած հաղթանակի մասին։ Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով։ «Քաղաքայինները» հաղթական գոլը խփեցին երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում։

«Ես շատ ուրախ եմ։ Մենք գնում ենք մրցաշրջանի վերջին չորս խաղերին և պայքարում ենք Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար։ Եթե հաղթենք հաջորդ չորս խաղերում, մենք կորոշենք մրցաշրջանի ամենակարևոր հարցը։

Պետք չէ հանճար լինել՝ հասկանալու համար, որ մենք խաղում էինք «Ասթոն Վիլայի» հետ՝ լավագույն թիմերից մեկի հետ, ինչպես կարելի է տեսնել «Նյուքասլի» և ՊՍԺ-ի դեմ։ Նրանք արտասովոր թիմ են, բայց մենք խաղացինք նույն նվիրվածությամբ, ինչպես նախկինում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։

Այս պահին «Մանչեսթեր Սիթին» 61 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Ասթոն Վիլան» 57 միավորով յոթերորդ տեղում է։