Ջեյմի Կարագեր․ «Դա ավելի մեծ է, քան Ֆերգյուսոնի հաջողությունը «Մանչեսթեր Յունայթեդում»»

Նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը Պեպ Գվարդիոլային ավելի առաջ է դասել, քան Սըր Ալեքս Ֆերգյուսոնից:

«Հիշու՞մ եք՝ Պեպ Գվարդիոլան ինչ արեց «Մանչեսթեր Սիթիում», հավանաբար դա ավելի մեծ է, քան Ալեքս Ֆերգյուսոնի հաջողությունը «Մանչեսթեր Յունայթեդում»», – Կարագերի խոսքերն է մեջբերում Transfer News Live-ը։

Գվարդիոլայի գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթին» նվաճել է 18 գավաթ, այդ թվում՝ 6 տիտղոս Պրեմիեր լիգայի և մեկ Չեմպիոնների լիգայի գավաթ:

«Մանչեսթեր Յունայթեդը» Ֆերգյուսոնի գլխավորությամբ նվաճեց 38 տիտղոս, այդ թվում՝ Պրեմիեր լիգայի տասներեք տիտղոս և երկու Չեմպիոնների լիգայի գավաթ: