Մեյսոն Գրինվուդը կարող է վերադառնալ Անգլիա

Ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։

23-ամյա անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»:

Հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։ Գրինվուդի գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է 2029 թվականի հունիսի վերջին։