Հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ապագան շարունակում է քննարկվել: Ինչպես հաղորդում է Football Transfers-ը, «Թոթենհեմը» պատրաստ է դիտարկել 27-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հարցը:
Լոնդոնյան ակումբը քայլ կանի Ռեշֆորդին ձեռք բերելու համար, եթե մրցաշրջանի ավարտից հետո «Ասթոն Վիլան» չգնի նրան «Մանչեսթեր Յունայթեդից»:
«Ասթոն Վիլայում» վարձավճարով հանդես գալու ժամանակ Ռեշֆորդը անցկացրել է 17 պաշտոնական հանդիպում՝ խփելով չորս գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։
Նշենք, որ Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները Մարկուս Ռեշֆորդին գնահատում են 50 մլն եվրո։ «Ասթոն Վիլան» այժմ զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: