«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է 40 միլիոն ֆունտով գնել «Նապոլիի» 26-ամյա հարձակվող Վիկտոր Օսիմհենին։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն, Օսիմհենը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի տրանսֆերային նպատակն է առաջիկա ամառ։ Պորտուգալացի մասնագետը կարծում է, որ նիգերիացի հարձակվողը կկարողանա օգնել թիմին լուծել գոլային խնդիրը։
Օսիմհենն այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում»։ Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 29 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 70 միլիոն եվրո։