Քինգսլի Կոմանը ցանկանում է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
Սաուդյան Արաբիայի չորս առաջատար ակումբներ ցանկանում են ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» վինգերին, հաղորդում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ Տրանսֆերը «Բավարիային» կարող է բերել ավելի քան 50 միլիոն եվրո, իսկ ինքը՝ խաղացողը, պոտենցիալ կվաստակի մոտ 25 միլիոն եվրո մաքուր:
Ֆրանսիացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Արսենալը»: Կոմանը կարող է տեղափոխվել լոնդոնյան ակումբ, եթե սաուդցիների հետ գործարքը չկայանա։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Քինգսլին անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա վիճակագրությունը՝ այստեղ։