Խավիեր Տեբաս․ «Պրեմիեր Լիգայից հետ չմնալու համար մենք ստիպված կլինենք գումար կորցնել»

Իսպանական Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը ընդգծել է, որ իրենց լիգան ֆինանսապես ավելի կայուն է։

«Անգլիայի Պրեմիեր լիգայից հետ չմնալու համար մենք ստիպված կլինենք գումար կորցնել: ԱՊԼ-ում ակումբները ծախսում են, ներդրում չեն անում։

Ես հիշում եմ, որ COVID-ի ժամանակ մենք հայտնել ենք 1 միլիարդ եվրոյի կորուստներ, որոնք վերականգնելու համար կպահանջվի չորս տարի։ Այժմ պարզ է, որ դա այդպես էր: Մեր լիգան ձգտում է ֆինանսական կայունության՝ պահպանելով Fair Play-ի սկզբունքները:

Բացառությամբ կոնկրետ լծակների ազդեցությունից, որոնք խեղաթյուրել են թվերը, մենք ֆինանսապես կայուն առաջնություն ենք, և մեր ակումբները կորուստներ չեն կրում»,- մեջբերում է Լա լիգայի նախագահին Marca-ն։