Խավիեր Տեբասը՝ Հանսի Ֆլիկին․ «Ինչո՞ւ չեք բողոքում ՈւԵՖԱ-ին»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը պատասխանել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի քննադատությանը առաջնությանը ծանրաբեռնված խաղերի օրացույցի համար։

Մասնավորապես, գերմանացի մասնագետը նշել է, որ ժամանակացույցի հետ կապված նման խնդիրներ կան միայն Իսպանիայում։

«Ինչո՞ւ Ֆլիկը չի բողոքում ՈւԵՖԱ-ին, որը կարող է նույն օրը կազմակերպել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչները։ Ինչո՞ւ են նրանք միշտ բողոքում Լա Լիգայից։

Այս օրացուցային գերբեռնվածությունը՝ ներմուծելով Չեմպիոնների Լիգայի նոր ձևաչափ, մենք փնտրում ենք լավագույն լուծումը բոլոր ակումբների համար, այլ ոչ թե մեկ, երկու, երեք կամ չորս թիմերի»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Relevo-ն։