Հայտնի է՝ կմասնակցի՞ Ալեխանդրո Բալդեն Մադրիդի «Ռեալի» խաղին

«Բարսելոնան» պատրաստվում է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպմանը։ Պաշտպան Ալեխանդրո Բալդեն չի օգնի կատալոնական թիմին գավաթի համար պայքարում։ Այս մասին հայտնում է Barca Universal-ը՝ հղում անելով հայտնի լրագրող Խոսե Ալվարեսին։

Բալդեն վնասվածք էր ստացել Լա լիգայի «Լեգանեսի» դեմ խաղում։ Նույնիսկ այն ժամանակ իսպանական մամուլը գրում էր, որ պաշտպանի գավաթի եզրափակչից վերականգնվելու հավանականությունը ցածր է: