Հանս-Դիտեր Ֆլիկ․ ««Ռեալն» ունի հիանալի թիմ և աշխարհի լավագույն մարզիչներից մեկը»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Լա Լիգայի 33-րդ տուրում «Մալյորկայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1-0) նշել է, որ Իսպանիայի գավաթի եզրափակչի «Ռեալի» հետ խաղից առաջ լրացուցիչ հանգստի օրն իր թիմի համար առավելություն կլինի։

«Դա կարող է լինել առավելություն, թե ոչ։ Մենք նաև շատ խաղեր ենք անցկացրել այլ իրավիճակներում։ «Ռեալն» ունի հիանալի թիմ և աշխարհի լավագույն մարզիչներից մեկը։ Անչելոտտին ջենթլմեն է, ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան։ Շաբաթ օրը մենք խաղալու ենք Կառլոյի «Ռեալի» դեմ, և ես ուրախ կլինեմ տեսնել նրան, քանի որ Անչելոտտին անհավանական մարզիչ է»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

Իսպանիայի գավաթի 2025 թվականի եզրափակիչ՝ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։