Ձախողված տրանսֆեր․ «Բավարիան» պատրաստ է բաժանվել թիմի նորեկներից մեկից

Մյունխենի «Բավարիան» պատրաստ է բաժանվել պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Պալինյայից։

Լրագրող Քրիստիան Ֆալկի խոսքով՝ գերմանական ակումբը կարող է վաճառել հենակետային կիսապաշտպանին «Ֆուլհեմին», որը հետաքրքրված է ֆուտբոլիստի վերադարձով։

Հիշեցնենք, որ Պալինյան «Բավարիա» է տեղափոխվել «Ֆուլհեմից» մինչև ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը 51 միլիոն եվրոյի դիմաց։

Աղբյուրի համաձայն՝ մյունխենցիները պատրաստ են վերադարձնել խաղացողին, սակայն կցանկանային վերադարձնել անցած ամառ նրա տրանսֆերի վրա ծախսված գումարի մի մասը։

29-ամյա կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է 2028 թվականի ամռանը։