«Բարսելոնայի» պաշտպանն ամռանը կտեղափոխվի «Կոմո»

Իտալական Ա սերիայի «Կոմոն» մտադիր է ավարտին հասցնել «Բարսելոնայից» Ալեքս Վալլեի գնումը: Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Վալեն առանցքային դեր է խաղում «Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասի ծրագրերում: Ակումբը մտադիր է Վալեին երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր առաջարկել։

Վալեն խաղում է եզրային պաշտպանի դիրքում: Նա հայտնվեց Կոմոյում ձմռանը՝ «Սելթիկ»-ից հեռանալուց հետո: Երիտասարդ ֆուտբոլիստն ընդամենը 20 տարեկան է, «Կոմոյի» կազմում անցկացրել է 11 հանդիպում։

Կոմոն Ա Սերիայում այժմ զբաղեցնում է 13-րդ տեղը՝ զգալի 14 միավորով գերազանցելով անկման գոտուց: