«Ատլետիկոն» հետաքրքրված է «Թոթենհեմի» հարձակվողի ծառայություններով

Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է անգլիական «Թոթենհեմի» պաշտպան Քրիստիան Ռոմերոյի ծառայություններով։ Ակումբները սկսել են տրանսֆերի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան:

Մադրիդի «Ատլետիկոն» փորձում է ձեռք բերել «Թոթենհեմի» հարձակվող Քրիստիան Ռոմերոյին: Բանակցությունները սկսվել են. կենտրոնական պաշտպանն արդեն հայտնել է «Ատլետիկոյին» մինչև 2030 թվականը միանալու իր պատրաստակամության մասին»,- գրել է Շիրան։

Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Քրիստիան Ռոմերոն անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Նա նաև չորս խաղ է անցկացրել Եվրոպայի լիգայում: