Ամերիկացի միլիարդատերը՝ «Էվերթոնի» սեփականատեր

Ամերիկացի միլիարդատեր Քրիստոֆեր Սարոֆիմը դարձել է անգլիական «Էվերթոն» ակումբի սեփականատերերից մեկը։

Սարոֆիմը հայտնի է որպես Fayez Sarofin and Co համաշխարհային ներդրումային հիմնադրամի սեփականատեր, որի արժեքը գնահատվում է 31 միլիարդ եվրո։

«Պարոն Սարոֆիմը ներդրումների, ֆոնդերի կառավարման և բարեգործության շուրջ 40 տարվա փորձ ունի: Այս արժեքավոր փորձը կօգնի «Էվերթոնին» ավելի լավը դառնալ»,- ասվում է թիմի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Էվերթոնը» այժմ առաջնության մրցաշարային աղյուսակի տասներեքերորդ տեղում է: Լիվերպուլյան ակումբը 33 խաղում ունի 38 միավոր։