Խաբի Ալոնսոն գնահատել է «Բայերի»` Բունդեսլիգայում հաղթելու հնարավորությունները

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն գնահատել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Բունդեսլիգայում հաղթելու իր թիմի հնարավորությունները։

Գերմանիայի առաջնության 30 տուրից հետո «Բայերը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ առաջատար «Բավարիային» զիջելով ութ միավորով։

«Մաթեմատիկորեն տիտղոսի համար պայքարը դեռ ավարտված չէ, բայց մենք գիտենք, որ այս մրցաշրջանում մենք չափազանց շատ ոչ-ոքիներ ունենք «Բավարիայի» մակարդակին հասնելու համար»: Ութ միավորի տարբերությունը շատ մեծ է»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Բունդեսլիգայի պաշտոնական կայքը։