Ո՞ր ակումբն է առաջատար Ֆլորիան Վիրցին ձեռք բերելու հարցում

Եվրոպական ֆուտբոլի գրանդները շարունակում են պայքարը Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի համար։ Երկար ժամանակ «Բավարիան» համարվում էր ֆավորիտը 21-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում։

Սակայն, ըստ Kicker-ի, «Բավարիան» Վիրցի առաջին ընտրությունը չէ: Գերմանացին ավելի հավանական է, որ ընտրի «Մանչեսթեր Սիթին», եթե այս ամառ որոշի փոփոխություններ կատարել ակումբային մակարդակում:

Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու շանսերը նույնպես շատ մեծ կլինեն, եթե «Լոս բլանկոսները» գլխավոր մարզիչ նշանակեն Խաբի Ալոնսոյին։ Transfermarkt-ը Ֆլորիան Վիրցի արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո։