Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին խոսել է Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների մասին իր կարծիքով։
«Երրորդ տեղը Քոուլ Պալմերն է։ Նա վերջերս չէր խփում այն գոլերը, որոնք խփում էր մրցաշրջանի սկզբում, բայց դեռևս ազդեց «Չելսիի» արդյունքների վրա։ Երկրորդ տեղը կլինի Ալեքսանդր Իսակը, իսկ առաջին հորիզոնականում կլինի Մոհամեդ Սալահը»,- Ռունիի խոսքերն է մեջբերում Metro-ն։
Սալահը բոլոր մրցաշարերում անցկացրել է մրցաշրջանի 47 հանդիպում, դարձել 32 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։