Ուեյն Ռունին կազմել է Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների հնգյակը

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին կիսվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի լավագույն խաղացողների մասին իր կարծիքով։

Ռունիի համար հինգերորդ տեղում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշ՝ կայունության հաշվին: Մորգան Գիբս-Ուայթը, ով «ֆանտաստիկ սեզոն» է անցկացնում «Նոթինգհեմ Ֆորեսթի» կազմում, անգլիացի լեգենդի կազմած հնգյակի չորրորդ հորիզոնականում է։

«Երրորդ տեղ՝ Քոուլ Պալմեր: Ըստ Ռունիի՝ Նա չի խփում այն ​​գոլերը, որոնք խփում էր մրցաշրջանի սկզբում, բայց մեծ ազդեցություն է ունեցել «Չելսիի» արդյունքների վրա:

Երկրորդը «Նյուքասլի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Իսակն, իսկ առաջին տեղում է Մոհամեդ Սալահը, ով այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում դարձել է 32 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ: