«Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսը կարող է կարիերան շարունակել «Արսենալում»։
Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները սկսել են բանակցությունները ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 26-ամյա շվեդացու հնարավոր տրանսֆերի շուրջ։
Այս մրցաշրջանում Գյոկերեսը անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 47 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։