Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սերու Գիրասին որոշակի պայմաններով կարող է հասանելի լինել տրանսֆերային շուկայում:
Հարձակվողի գործող պայմանագիրը «իշամեղուների» հետ ներառում է ազատման կետ, որը կարող են ակտիվացնել միայն որոշ ակումբներ: Լրագրող Պատրիկ Բերգերի խոսքերով, խոսքը գնում է «Ռեալի», «Բարսելոնայի», «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Լիվերպուլի», «Չելսիի» և «Արսենալի» մասին։
Տարբերակն ուժի մեջ կմտնի ամռանը՝ Աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո։ Սակայն Գիրասին չի շտապում հեռանալ «Բորուսիայից»։
Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերը կարող է կայանալ միայն այն դեպքում, եթե դորտմունդցիները չկարողանան նվաճել եվրոպական մրցաշարի ուղեգիր, իսկ գվինեացին ինքը գրավիչ առաջարկ ստանա վերոնշյալ ակումբներից մեկից։