Ռոդրիգոյի ծառայություններով հետաքրքրված են անգլիական թոփ ակումբները

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն կարող է Իսպանիայի առաջնությունից տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ բրազիլացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են անգլիական մի քանի թոփ-ակումբներ։

Խոսքը «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի» և Լոնդոնի «Չելսիի» մասին է։

«Չելսիի» ղեկավարությունը ցանկանում է առաջ անցնել մրցակիցներից և արդեն առաջարկ է պատրաստել ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։

Լոնդոնցիները պատրաստ են բրազիլացու համար վճարել ավելի քան 100 միլիոն եվրո։

Ռոդրիգոն մադրիդյան թիմի հետ պայմանագիր ունի մինչև 2028 թվականի հունիսի վերջը