Մադրիդի «Ռեալն» արդեն գիտի, թե ով պետք է փոխարինի Կառլո Անչելոտտիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։ Իտալացին, ամենայն հավանականությամբ, կհեռանա զբաղեցրած պաշտոնից մինչև մրցաշրջանի ավարտը, բայց նրա հեռանալու ամսաթիվը մնում է անհայտ:
Լրագրող Խորխե Պիկոնի կարծիքով՝ միակ թեկնածուն, որը Մադրիդի «Ռեալի» ղեկավարները դիտարկում են Անչելոտիին փոխարինելու համար, «Բայերի» մարզիչ Խաբի Ալոնսոն է:
Սպասվում է, որ իսպանացին մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբը: Կառլո Անչելոտտին Բրազիլիայի հավաքականը կարող է գլխավորել արդեն հունիսին։
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան ցանկանում է որքան հնարավոր է շուտ փակել գործարքը: Այսպիսով, ամենայն հավանականությամբ, «սերուցքայինների» ներկայիս գլխավոր մարզիչը թիմը չի գլխավորի առաջիկա աշխարհի ակումբային առաջնությունում։