Պեպ Գվարդիոլա․ ««Վուլվերհեմփթոնի» հետ խաղը ևս կդառնա եզրափակիչ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» հետ առաջիկա հանդիպման մասին։ Հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 22-ին։

«Այս խաղը կարող է որոշիչ դեր խաղալ վերջնական տեղի որոշման հարցում, իսկ «Վուլվերհեմփթոնի» հետ խաղը ևս կդառնա եզրափակիչ: Յուրաքանչյուր խաղ կարևոր է:

Այս հանդիպումը կկայանա ընդամենը երեք օր այն բանից հետո, երբ վերջնամասում երկու գոլերը մեզ դժվարին հաղթանակ բերեցին «Էվերթոնի» նկատմամբ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: