Պեպ Գվարդիոլա․ «Չեմ կարծում, որ մենք պետք է գնենք նոր ֆուտբոլիստներ այդ դիրքում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ իր թիմն այլևս կարիք չունի ուժեղացնելու կենտրոնական պաշտպանությունը:

Ձմռանը «քաղաքայինների» շարքերը համալրեցին Աբդուկոդիր Խուսանովն ու Վիտոր Ռեիսը։ Իսպանացի մասնագետի խոսքով՝ ամռանը ակումբը դժվար թե ձեռք բերի այլ կենտրոնական պաշտպանի։

«Չեմ կարծում, որ մենք պետք է գնենք նոր ֆուտբոլիստներ այդ դիրքում, քանի որ մենք արդեն ունենք այդ դիրքում որակյալ ֆուտբոլիստներ: Հունվարին մենք երկու երիտասարդ խաղացողների հետ պայմանագիր կնքեցինք այս դիրքի համար», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի 33 տուրից հետո հինգերորդն է: Երեքշաբթի թիմը սեփական հարկի տակ կընդունի «Ասթոն Վիլային»: