Մոյզե Քինը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

Իսպանական «Բարսելոնան» ծրագրում է ուժեղացնել հարձակման գիծը իտալական «Ֆիորենտինայի» հարձակվող Մոյզե Կինի օգնությամբ։

Ինչպես հայտնում է Tuttosport-ը, կատալոնացիները ուշադիր հետևում են հարձակվողի խաղին։ Այս մրցաշրջանում Քինը բոլոր ակումբային մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «մանուշակների» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։

32 տուրից հետո «Բարսելոնան» 73 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Ֆիորենտինան» 32 խաղից հետո ունի 53 միավոր և 8-րդ տեղում է Իտալիայի Ա Սերիայում։