«Պորտուի» դարպասապահ Դիոգու Կոշտան կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Այս մասին հայտնում է Correio da Manha-ն։
Աղբյուրի համաձայն՝ Պորտուգալիայի հավաքականի 25-ամյա դարպասապահով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Մանկունիացիները դիտարկում են Կոշտային՝ որպես Անդրե Օնանայի հնարավոր փոխարինող։
Ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»։
Ընթացիկ մրցաշրջանում Կոշտան անցկացրել է 41 հանդիպում՝ բաց թողնելով 44 գոլ և անառիկ է պահել դարպասը 18 անգամ։