«Իպսվիչի» 22-ամյա հարձակվող Լիամ Դելապը կարող է հայտնվել Պրեմիեր Լիգայի մեծ ակումբում։ Ինչպես հայտնում է The Athletic-ը, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» կփորձեն ֆուտբոլիստին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Նշվում է, որ հարձակվողի դիրքում մանկունիանցիների համար առաջնային է Դելափի թեկնածությունը։
Հնարավոր գործարքը կարող է կազմել 46 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում Լիամն Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Իպսվիչի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։