«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է վաճառել թիմի չորս ֆուտբոլիստների

«Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ազատվել թիմի մի քանի ֆուտբոլիստներից։

Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցակում չորս ֆուտբոլիստի անուն կա։ «Կարմիր սատանաներից» կարող են հեռանալ Անտոնին, Ալեխանդրո Գառնաչոն, Մարկուս Ռեշֆորդը և Կազեմիրոն։

Մանկունիանցիները հույս ունեն վաճառել այս ֆուտբոլիստներին և նոր ֆուտբոլիստեր ձեռք բերել ստացված եկամուտներով։

Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝